Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո պլանավորում է Լատվիայում 600 զինվորականի տեղակայել

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո պլանավորում է Լատվիայում 600 
զինվորականի տեղակայել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան խոստանում է ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո 600 զինծառայողի տեղակայել Լատվիայում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լատվիական ռադիոյին հայտնել է Լատվիայի անդրատլանտյան կազմակերպության գլխավոր քարտուղար Սիգիտա Ստրուբերգան։

Նա նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին հիմնականում ունի տարածաշրջանային նշանակություն։

«Կարող ենք ասել, որ ՆԱՏՕ-ն լրացուցիչ խորություն է ձեռք բերում Բալթիկ ծովի համատեքստում», - ասել է Ստրուբերգան։

Նրա խոսքով՝ Շվեդիան ունի խոշոր ռազմաօդային ուժեր, ունի նաև մի քանի սուզանավ, ընդ որում` դրանց թիվը կավելանա։

Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հաստատվի դաշինքի բոլոր անդամների կողմից։ Շվեդիայի կողմից անդամակցության հայտը ներկայացնելուց ավելի քան մեկուկես տարի անց Հունգարիան մնում է 31 անդամ պետություններից միակը, որը չի վավերացրել դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը։

Հունգարիայի խորհրդարանը փետրվարի 26-ի երեկոյան նիստ կանցկացնի, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]