Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առանձին երկրներ կարող են զինվորականների ուղարկել Ուկրաինա. Սլովակիայի վարչապետ

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առանձին երկրներ կարող են զինվորականների ուղարկել 
Ուկրաինա. Սլովակիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առանձին երկրներ քննարկում են երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա իրենց զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է US News պարբերականից, այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Փարիզում նախատեսված խորհրդակցությունից առաջ։

«Ես ընդամենը կասեմ, որ այս թեզերից (խմբ․՝ Փարիզում հանդիպման համար նախապատրաստված) հետևում է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մի խումբ երկրներ դիտարկում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա իրենց զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հարցը», - ասել է Ֆիցոն լրագրողներին Սլովակիայի Անվտանգության խորհրդի նիստից հետո։

Նա նշել է, որ չի կարող ասել, թե ինչ նպատակով կուղարկվեն այդ զինվորականները և ինչ կանեն Ուկրաինայում։ Ֆիցոն հավելել է, որ Սլովակիան, որը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ է, զինվորականների չի ուղարկի Ուկրաինա։

Փետրվարի 26-ին Փարիզում կանցկացվի խորհրդակցություն, որտեղ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]