Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անվտանգությամբ պայմանավորված՝ Կարմիր մահիկը Գազայում 48 ժամով կդադարեցնի գործունեությունը

Անվտանգությամբ պայմանավորված՝  Կարմիր մահիկը Գազայում 48 ժամով 
կդադարեցնի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է Գազայի հատվածում 48 ժամով իր աշխատանքները դադարեցնելու մասին՝ անձնակազմի, ինչպես նաև բուժվող հիվանդների անվտանգությունը չապահովելու պատճառով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կազմակերպությունը տեղեկացրել է X-ի  միկրոբլոգում  տարածած հայտարարության մեջ։

«Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը 48 ժամով դադարեցնում է Գազայի հատվածում բժշկական առաքելությունների համակարգման բոլոր ընթացակարգերը՝ հիվանդանոցներում, բժշկական կենտրոններում և հասարակության մեքենաներում շտապօգնության խմբերի, ինչպես նաև հիվանդների և վիրավորների անվտանգությունն ապահովելու անկարողության պատճառով», - նշված է հայտարարության մեջ:

Կարմիր մահիկը հայտնել է, որ այս որոշման պատճառը իսրայելական բանակի կողմից ՄԱԿ-ի կառույցների հետ համաձայնեցված ընթացակարգերի և համակարգման մեխանիզմների չկատարումն է։

Կազմակերպության պնդմամբ՝ չնայած այն բանին, որ գործողությունը համաձայնեցվել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և իսրայելական իշխանությունների միջև,  իսրայելցի  զինվորականները յոթ ժամ պահել են իրենց շարասյունը, որն «Ալ-Ամալ» հիվանդանոցից վիրավորների էր տարհանում Ռաֆահ քաղաք: 

Կարմիր մահիկից նշել են, որ իսրայելական բանակը բազմիցս կրակել է շտապօգնության մեքենաների վրա, կանխել մարդասիրական բեռներով ավտոշարասյունների շարժը դեպի Գազայի տարբեր շրջաններ, ինչպես նաև կալանավորել են  կազմակերպության աշխատակիցների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]