Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդվարդ Ասրյանը խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

 Էդվարդ Ասրյանը խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 26-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ տարածած հաղորդագրությունից, գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում բարեխիղճ ծառայության և այլ երկրների ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումների պատշաճ իրականացման համար։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]