Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Ըստ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքների՝ կարող ենք գնահատել, թե ինչ փուլում ենք. Խանդանյան

Ըստ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 
արդյունքների՝ կարող ենք գնահատել, թե ինչ փուլում ենք. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փետրվարի 28-ին և 29-ին Բեռլինում հանդիպմանը կաշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա, դրանից հետո պարզ կլինի՝ առաջընթաց կա՞, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում:

«Այսօր և վաղը Բեռլինում ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու: Եվ ըստ այդ բանակցությունների արդյունքների՝ կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք: Այսօր և վաղը տեքստի վրա ԱԳ նախարարները կաշխատեն, և դրանից հետո կհասկանանք, թե արդյոք առաջընթաց գրանցում են այս բանակցությունները, թե՞ դեռ էլի լրացուցիչ բանակցությունների կարիք կա»,-ասաց Խանդանյանը:

 Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]