Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պաղեստին-Իսրայել հակամարտության հարցում Հայաստանն ընդունում է 2 պետությունների գոյության փաստը․ Վահագն Խաչատուրյան

Պաղեստին-Իսրայել հակամարտության հարցում Հայաստանն ընդունում է 2 
պետությունների գոյության փաստը․ Վահագն Խաչատուրյան

ԲԱՂԴԱԴ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է․ Երևանն ընդունում է երկու պետությունների գոյության փաստը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Պաղեստինի հարցում։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի պաղեստինյան հակամարտության հարցում։ Մենք դրա մասին բարձրաձայնելու առիթներ էլի ենք ունեցել։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ընդունում ենք երկու պետությունների գոյության փաստը։ Մենք հրապարակային այսպիսի դիրքորոշում ենք հայտնել տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր բանաձևերի ընդունման ժամանակ։ Մենք առաջին իսկ օրվանից կոչ ենք արել դադարեցնել հակամարտությունը և բանակցային դաշտ մտնել ու հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե հարցը լուծել ռազմական գործողություններով»,- նշեց ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ ասվածը վերաբերվում է հակամարտության երկու կողմերին՝ շեշտելով, որ պետք է աշխատի հարևանների՝ միմյանց հետ խաղաղ ապրելու սկզբունքը։

ՀՀ նախագահը հավելեց, որ այդ հակամարտության շարունակականությունը մեծ վտանգ է ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]