Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երեսունմեկ պատանի երաժիշտ միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագրին

Երեսունմեկ պատանի երաժիշտ միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» 
հիմնադրամի կրթական ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանից և Հայաստանի մարզերից երեսունմեկ պատանի երաժիշտ միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են հիմնադրամից և տեղեկացնում, որ ավարտվել և ամփոփվել են «Երաժշտություն հանուն ապագայի» 2023-2024 թվականների կրթական և զարգացման ծրագրի մրցույթի ունկնդրումների և հարցազրույցի փուլերը։

Ծրագրին դիմելու հայտ էր ներկայացրել ընդհանուր 50 դիմորդ Երևանից, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերից։

Հիմնադրամը, նպատակ ունենալով էլ ավելի մեծ թվով պատանի տաղանդավոր երաժիշտների տալ հնարավորություն կրթվելու և զարգանալու, այս տարի ծրագրում ընդգրկել է կրկնակի թվով պատանի երաժիշտների՝ ներառելով ծրագրում 15 կրթաթոշակառու և 16 մասնակից, որոնցից 5-ը՝ Հայաստանի մարզերից:

Պատանի երաժիշտները կրթական և զարգացման ծրագրի շրջանակում հնարավորություն են ունենալու ստանալ վարպետության դասեր աշխարհի լավագույն երաժիշտների և պրոֆեսորների կողմից, ձեռք բերել բեմական փորձ՝ համերգային ելույթներ ունենալով հիմնադրամի կազմակերպած համերգներին, ունենալ թանգարանային այցեր՝ բացահայտելով Հայաստանի հարուստ մշակույթն ու պատմությունը, ունենալ օտար լեզվի դասեր՝ զարգացնելով իրենց ազատ հաղորդակցման հմտությունները, ներկա գտնվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին և, իհարկե, ստանալ նյութական աջակցություն: 

Դիմորդների կատարումները լսելու և գնահատելու համար ժյուրիի միջազգային հանձնաժողովում ընդգրկվել էին հանրահայտ երաժիշտներ և պրոֆեսորներ՝ Լավարդ Սկու-Լարսեն (ջութակ), Մարկ Սաբբա (ալտ), Դավիթ Աբրահամյան (ալտ), Տիբո Լավրոնով (թավջութակ), Ուքսիա Մարտինես Բոտանա (կոնտրաբաս), Ջորջե Թուդորաքե (թավջութակ), Սիլվիա Կորիչելի (Ֆագոտ), Պակո Մարտինես (ֆլեյտա), Սելին Մոինետ (հոբոյ), Խոսե Վիսենտե Կաստելլո (գալարափող), Նուրի Գուարնաշելլի (գալարափող), Յերոն Ռիմսդեյկ (դաշնամուր), Ֆիլիպ Իվանով (դաշնամուր), Կատյա Վիկմանս (դաշնամուր), Էթյեն Ռապե (դաշնամուր):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]