Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուժով և պատերազմով հարցեր չեն լուծում, պետք է կանգ առնել․ ՀՀ նախագահը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Ուժով և պատերազմով հարցեր չեն լուծում, պետք է կանգ առնել․ ՀՀ նախագահը՝ 
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները՝ շեշտելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահը թեմային անդրադարձավ Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

«Մի կարևոր սկզբունք կա, հարևանների հետ պետք է ապրել խաղաղ։ Հիմա ինչ-որ գործընթացի արդյունքում ստեղծվել է առճակատում։ Դա չի կարող շարունակվել, պետք է կանգնել։ Մենք հիմա առաջարկում ենք կանգնել և իրար հետ խոսել։ Սկզբում, միգուցե, միջնորդների միջոցով։ Ավելի շուտ՝ մենք հիմա խոսում ենք հենց միջնորդների միջոցով։ Ամենացավոտ հարցերի մասին պետք է խոսել։ Կա շատ ծանր պատմություն՝ տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր անհետ կորածներ` երկու կողմերից, տարածքային որոշակի խնդիրներ։ Մենք վստահ ենք, որ ցանկության դեպքում բոլոր հարցերը լուծելի են։ Հիմա մենք այդ ճանապարհին ենք»,- մանրամասնեց նախագահը՝ նկատելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկու շաբաթ առաջ հանդիպել են Մյունխենում, փետրվարի 28-ին Բեռլինում հանդիպելու են նաև երկու երկրների ԱԳ նախարարներ։

Խաչատուրյանն ընդգծեց, որ սեղանին կա խաղաղության պայմանագրի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ կողմերը հիմա փորձում են ընդհանուր համաձայնության գալ։

«Սա է ճանապարհը․ ուժով, պատերազմով հարցեր չեն լուծում։ Մենք սա հասկանում ենք, հույս ունեմ, որ Ադրբեջանում էլ են հասկանում։ Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հենց այդ տրամաբանության մեջ է»,- նշեց ՀՀ նախագահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]