Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հատիկավոր կակաոյի բորսայական գների նոր ռեկորդ է սահմանվել

Հատիկավոր կակաոյի բորսայական գների նոր ռեկորդ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատիկավոր կակաոյի համաշխարհային գները հասել են նոր գնային առավելագույնի, երբ այս շաբաթ Intercontinental Exchange բորսայում սակարկությունների ընթացքում դրանք մեկ տոննայի դիմաց բարձրացել են մինչև 6929 դոլար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Նշվում է, որ ըստ Ecofin գործակալության՝ տարեսկզբից հատիկավոր կակաոյի գնի աճը տարեկան հաշվարկով կազմել է 54,4 %։ Այսպիսով, հատիկավոր կակաոն գնաճով համաշխարհային առաջատարն է դարձել գյուղատնտեսական ապրանքների շրջանում։

Հատիկավոր կակաոյի լայն պահանջարկը պահպանվում է, քանի որ թրեյդերները մտահոգված են, որ Գանայում և Կոտ դ’Իվուարում վատ բերքի պատճառով կակաոյի պակաս կարող է դիտվել: Հատիկավոր կակաոյի դեֆիցիտն այս տարի գնահատվում է 350 հազար տոննա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]