Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն 2023 թվականին գրանցել է ապաստանի ստացման ռեկորդային թվով դիմումներ

ԵՄ-ն 2023 թվականին գրանցել է ապաստանի ստացման ռեկորդային թվով 
դիմումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականին Եվրամիությունում ապաստանի տրամադրման շուրջ 1,1 միլիոն դիմում է գրանցվել, ինչը ռեկորդ է վերջին յոթ տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԵՄ Ապաստանի հարցերով գործակալության (EUAA) մամուլի հաղորդագրությունում։

Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականին տրվել են ապաստանի տրամադրման` յոթ տարվա ընթացքում ռեկորդային թվով դիմումներ՝ ավելի քան 1,1 միլիոն, ինչը 18 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։ Այսպես, ամենից շատ դիմումներ են տրվել սիրիացիների և աֆղանստանցիների կողմից։ Հայտերի քանակով առաջին տեղն զբաղեցրել է Գերմանիան (334 հազար), որին հաջորդում են Ֆրանսիան (167 հազար), Իսպանիան (162 հազար) և Իտալիան (136 հազար), նշում է EUAA-ը։

ԵՄ երկրները 2023 թվականի դեկտեմբերին համաձայնեցրել են  միգրացիայի և ապաստանի տրամադրման պայմանագիրը։ Այն ենթադրում է «ճկուն համերաշխության» միասնական մեխանիզմի ստեղծում, որի շրջանակներում համայնքի երկրները պետք է արձագանքեն դեպի համայնքի ցանկացած երկիր միգրացիոն հոսքի ավելացմանը։ Խոսքը վերաբերում է կա՛մ անօրինական ներգաղթյալների մի մասի տեղափոխմանը ԵՄ այլ երկրի տարածք, կա՛մ յուրաքանչյուր մերժված միգրանտի համար փոխհատուցման վճարմանը։ Նախաձեռնությունը նաև նախատեսում է հսկողության ուժեղացում Եվրամիության արտաքին սահմաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]