Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մայրաքաղաքում 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ

Մայրաքաղաքում 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի Երևանի 
քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքում 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացում, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումներ: 

Համատեղ նախագծերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի հանդիպման ընթացքում: 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:

Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր է առաջարկել՝ նշելով, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել գործակցության բնագավառներն ու օժանդակել Երևանին տարբեր խնդիրների լուծման գործում: 

Կողմերն անդրադարձել են նաև մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրին ու տրանսպորտային համակարգի նախաձեռնված բարեփոխումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]