Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պատգամավորները և Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հիշատակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ նման առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

94 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը:

Նիկոլայ Ռիժկովը 1988 թ դեկտեմբերի 7-ին նշանակվել էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ՝ անձամբ լինելով աղետից տուժած վայրերում և հսկայական աշխատանք կատարելով բնակչությանն օգնելու ուղղությամբ։

2008 թ դեկտեմբերի 5-ին Նիկոլայ Ռիժկովն արժանացել էր «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]