Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Ռուսաստանը բենզինի արտահանման ժամանակավոր արգելք է մտցնում

Ռուսաստանը բենզինի արտահանման ժամանակավոր արգելք է մտցնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից օգոստոսի 31-ը կարգելի բենզինի արտահանումը  գարնանային դաշտային  աշխատանքների ընթացքում շուկայում կայուն իրավիճակ պահելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին տեղեկացրել են նախարարների կաբինետից։

«Կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկել՝ գարնանային դաշտային աշխատանքների ընթացքում վառելիքի շուկայում կայուն վիճակ պահպանելու համար։ Կառավարությունը  մարտի 1-օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելում  է բենզինի արտահանումը»,-ասվել է հաղորդագրությունում։

Սահմանափակումը չի տարածվում միջկառավարական համաձայնագրերով նախատեսված մատակարարումների վրա, այդ թվում ԵԱՏՄ երկրներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]