Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բանգլադեշում խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել

Բանգլադեշում խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանգլադեշում տեղի ունեցած խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել, տասնյակ մարդիկ վիրավորել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը`վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին։

Նախարարի տվյալներով՝ այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 22 մարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Հրդեհը բռնկվել է մայրաքաղաք Դաքայում՝ ռեստորանների 6-հարկանի շենքում, որտեղ բազմաթիվ ընտանիքներ իրենց երեխաների հետ ճաշում էին։ Ըստ հրշեջ ծառայության՝ հրդեհի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը։

Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել միայն 2 ժամ անց։

Կառավարությունը հանձնաժողով է ստեղծել միջադեպը հետաքննելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]