Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քրեական ենթամշակույթ կրող դատապարտյալի անօրինական խնդրանքը կատարած ՔԿՀ բաժնի պետն ազատվել է աշխատանքից

Քրեական ենթամշակույթ կրող դատապարտյալի անօրինական խնդրանքը 
կատարած ՔԿՀ բաժնի պետն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ բաժնի պետը, վերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Հաշվի առնելով վերջինիս կողմից թույլ տրված խախտման ծանրության աստիճանը՝ Քրեակատարողական ծառայության պետի կողմից նրա նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը։

Միաժամանակ նույն ծառայողական քննությամբ պարզվել են ևս երեք ծառայողի կողմից առանց հարգելի պատճառների ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, և նրանց նկատմամբ կիրառվել է «Նախազգուշացում» կարգապահական տույժը։

Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների կողմից օրինախախտ գործողությունների կանխմանն ու վերացմանը։ 

 

                                                                                                 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]