Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ժամանակավոր 
ֆինանսավորման օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատը 77 «կողմ» և 13 «դեմ» ձայներով օրինագիծ է ընդունել կարճաժամկետ ծախսերի մասին, որը կառավարության ֆինանսավորումը դադարեցնելու (շաթդաունի) սպառնալիքը առաջիկա հանգստյան օրերից տեղափոխում է ամսվա վերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Hill-ը:

Նախքան օրինագծի քննարկումը Սենատում, դրան հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատը։ Օրինագծին կողմ էր քվեարկել 320 կոնգրեսական, դեմ՝ 99։

Փաստաթուղթը նախատեսում է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման հերթական երկարաձգում մինչև մարտի 8-ը և 22-ը՝ շաթդաունը կանխելու համար։

Մինչև մարտի 8-ը կպահպանվի գյուղատնտեսության, ներքին գործերի, տրանսպորտի, բնակարանաշինության և քաղաքների զարգացման, վետերանների գործերի, էներգետիկայի, արդարադատության, առևտրի, էներգախնայողության և մյուս գերատեսչությունների ֆինանսավորումը։

Իսկ մինչև մարտի 22-ը օրենսդիրները պետք է որոշակիություն մտցնեն 2024 ֆինանսական տարվա ընթացքում Պենտագոնի, իշխանության օրենսդրական մարմնի և արտասահմանյան գործողությունների, ինչպես նաև աշխատանքի, առողջապահության և սոցիալական ծառայությունների, կրթության, պետական ու ներքին անվտանգության նախարարությունների ֆինանսավորման հարցում:

Այժմ օրինագիծը կուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]