Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Երևանի քաղաքապետը և Եգիպտոսի դեսպանն անդրադարձել են Երևանի և Կահիրեի միջև համաձայնագրի ստորագրմանը

Երևանի քաղաքապետը և Եգիպտոսի դեսպանն անդրադարձել են Երևանի և 
Կահիրեի միջև համաձայնագրի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Կահիրեի նահանգապետարանի միջև գործակցության հաստատմանը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: 
«Որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ, ի դեպ, վերջերս Երևանի կարևորագույն հանգույցներից մեկը ավագանու որոշմամբ անվանակոչվեց «Եգիպտոսի հրապարակ»: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպանը հիացմունք է հայտնել Երևանի առանձնահատուկ  գրավչության ու նախաձեռնված փոփոխությունների առնչությամբ: Սերենադ Գամիլը նաև նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ Երևանի և Կահիրեի միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի և Կահիրեի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am