Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում անասնագոմի տանիք և մոտ 300 հակ անասնակեր է այրվել

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում անասնագոմի տանիք և մոտ 300 
հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 1-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 4-րդ փողոցի 1-ի նրբանցքի տներից մեկի հարևանությամբ այրվում է անասնագոմ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի մեկական մարտական հաշվարկ:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 18:12-ին: Այրվել են անասնագոմի տանիքի մոտ 40 քմ հատվածը և հարակից կուտակած մոտ 300 հակ անասնակեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]