Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիեզերական Հայաստանի ներուժն ու ապագան. տեղի է ունեցել թեմատիկ միջոցառում

Տիեզերական Հայաստանի ներուժն ու ապագան. տեղի է ունեցել թեմատիկ 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տիեզերական ներուժն ու ապագան քննարկելու նպատակով կայացել է թեմատիկ երեկո, որի ընթացքում տեղի է ունեցել «Մասնագիտությունը՝ տիեզերք» թեմայով պանելային քննարկումը և «Տիեզերական Հայաստան» լրագրողական հեռուստապոեմի շնորհանդեսը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմատիկ երեկոն կազմակերպվել է լրագրող, մեկնաբան Սոնա Թորոսյանի նախաձեռնությամբ: 

HM2_0555.jpg (1.04 MB)

Պանելային քննարկմանը մասնակցել են Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, «AMADEE 24» հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ, համակազմակերպիչ Հայկ Ասլանյանը, «Բազումք» գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր Ավետիք Գրիգորյանը, Գիտական նորարարության և կրթության կենտրոն հիմնադրամի (CSIE) տիեզերական նախագծերի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը: Քննարկումը վարել է Սոնա Թորոսյանը: 

Լրագրողական հեռուստապոեմը հայրենական առաջին արբանյակ «Հայասաթ 1»-ի մասին է, որը Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով 2023-ի դեկտեմբերի 1-ին արձակվեց տիեզերք։ Հեռուստապոեմը ներկայացնում է նաև AMADEE-24-ի նախապատմությունը և թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը՝ AMADEE-24-ը, Հայաստանում անցկացնելու որոշում կայացրել: Հեռուստապոեմի հեղինակը Սոնա Թորոսյանն է: 

HM2_1048.jpg (1.19 MB)

«Այս նախաձեռնությամբ նպատակ ունեմ նախ հիշեցնել տիեզերագիտության ցարգացման և տիեզերական արդյունաբերության բնագավառում հայոց մեծ ներդրումն ու կարևոր հետքը։ Նաև նպատակ ունեմ մոտիվացնել  երիտասարդներին՝ հավակնելու դառնալ վաղվա Գյուրզադյաններն ու Համբարձումյանները։ Սա միաժամանակ լավ առիթ է՝ պատմելու այսօր Հայաստանում կատարվող մեծ աշխատանքի մասին: Համեստ, անտրտունջ, հաղթահարելով բազմաթիվ  դժվարություններ, այս գիտաշխատողները գնում են իրենց երազանքի հետևից՝ տիեզերական համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը դիրքավորել որպես արժեքավոր միավոր: Նրանց նկատմամբ պատշաճ ուշադրության պակաս կա և, որպես լրագրող, որոշեցի թեման հանրային օրակարգ բերել, առիթ ստեղծել ևս մեկ անգամ խոսելու այս մասին»,- ֆիլմի շնորհանդեսից առաջ նշել է Սոնա Թորոսյանը: 

HM2_0875.jpg (1.20 MB)

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են Golden Time միջազգային մրցույթի հաղթող, պատանի ստեղծագործող Աշոտ Թորոսյանի և նկարչուհի Արևիկ Առաքելյանի թեմատիկ կտավները: Կենդանի կատարմամբ հնչել են Հանս Ցիմերի ստեղծագործությունները, այս թվում՝ Interstellar գիտաֆանտաստիկ ֆիլմի սաունդթրեքը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]