Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արգենտինայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Արգենտինայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների 
դեմ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապահ մարմինները Արգենտինայի Կոնգրեսի շենքի մոտ հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։

Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, երբ երկրի նախագահ Խավիեր Միլեյը ելույթ էր ունենում ներսում։ Ցույցի ժամանակ ծեծկռտուք է սկսվել պետության ղեկավարի կողմնակիցների և նրա քաղաքականության դեմ բողոքողների միջև։

Բուենոս Այրես նահանգի «Ճշմարտության հանձնաժողով» հասարակական կազմակերպության տվյալներով՝ արցունքաբեր գազից տուժել է 20 մարդ։

Միլեյի կառավարությունը, ով պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, նոր կանոնակարգեր է մտցրել ցուցարարների կողմից փողոցները փակելու դեմ պայքարելու համար։ Իշխանությունները ոստիկանությանը թույլ են տվել հատուկ տեխնիկա և ուժ կիրառել՝ ազատ երթևեկությունն ապահովելու համար։

  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]