Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը հնարավոր է բացառապես եռակողմ հայտարարությունների հիման վրա․ Լավրով

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը հնարավոր է բացառապես եռակողմ 
հայտարարությունների հիման վրա․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի արդյունքներով կայացած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը հնարավոր է բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ կարգավորման համար եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա:

Ռուս նախարարը ուշադրություն է հրավիրել Բաքվի և Երևանի միջև շփումներին, որոնք, ըստ նրա, որպես այլընտրանք կազմակերպվում են «արևմտյան տարբեր գործիչների հովանու ներքո»։

Լավրովը նշել է նաև, որ Բաքվում հաստատում են իրենց պատրաստակամությունը բոլոր հարցեր լուծել ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ մի շարք հայտարարություններին համապատասխան:

«Իմ կարծիքով, առաջընթացը (խմբ․ կարգավորման գործընթացում) կախված կլինի նրանից, թե որքանով ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»,- ընդգծել է Լավրովը։

Միաժամանակ, ՌԴ ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը ինչպես տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, այնպես էլ սահմանազատման և, համապատասխանաբար, խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն այդ հարցի լուծմանը նպաստելու համար հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել, որն արդեն այցելել է Բաքու և նախատեսում էր այցելել Երևան։ «Երևանի մեր գործընկերները նրա այցը չհաստատեցին»,- նշել է Լավրովը:

Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և, դրանք հաշվի առնելով, կծրագրի սեփական գործնական քայլերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]