Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Բեզոսը «գահընկեց է արել» Մասկին՝ կրկին դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը

Բեզոսը «գահընկեց է արել» Մասկին՝ կրկին դառնալով աշխարհի ամենահարուստ 
մարդը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Amazon ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ 2021 թվականից ի վեր առաջին անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքս»-ը։

Ըստ վարկանիշային աղյուսակի՝ Amazon ընկերության և Blue Origin օդատիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը նվազել է 500 միլիոն դոլարով և այժմ կազմում է 200 միլիարդ դոլար։ 198 միլիարդ դոլար կարողությամբ նրան հաջորդում է Tesla, Space X ընկերությունների հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը, որը նաև Open AI-ի համանախագահն է, Neuralink-ի հիմնադիրը և X-ի սեփականատերը։

Ըստ ինդեքսի՝ Մասկը վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է 31 միլիարդ դոլար, իսկ Բեզոսի կարողությունն ավելացել է 23 միլիարդ դոլարով։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է LVMH-ի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն, որի ղեկավարած կոնգլոմերատը ներառում է Louis Vuitton, Dior և Celine բրենդները։ Բեռնար Առնոյի կարողությունը կազմում է 197 միլիարդ դոլար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am