Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պեսկովը վստահ է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բոլոր դժվարությունները կանցնեն

Պեսկովը վստահ է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա 
բոլոր դժվարությունները կանցնեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները կհաղթահարվեն և ընդգծել, որ երկու երկրների միջև համագործակցությունը միանգամայն փոխշահավետ է:       

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը՝ «Գիտելիք․ առաջինները» ուսումնակրթական մարաթոնում ունեցած ելույթից:

«Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրված լինել, սակայն դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ինչը մենք ունենք մեր կողմից, կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսությունը. մենք դա ևս ունենք։ Ուստի, վստահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն, Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը միանգամայն փոխշահավետ է», - նշել է Պեսկովը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am