Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ֆրանսիական Թուլուզի կենտրոնում չորսհարկանի շենք է փլուզվել

Ֆրանսիական Թուլուզի կենտրոնում չորսհարկանի շենք է փլուզվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի կենտրոնում  մարտի 9-ին չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է «Parisien» թերթը։

«Սեն-Ռոմ փողոցի վթարային շենքը, որը երեքշաբթի օրվանից հսկողության տակ էր, փլուզվել է ուրբաթ գիշեր», - նշում է թերթը:

Ասվում է, որ բնակիչները տարհանվել են անցած երեքշաբթի առաջին հարկի խանութներից մեկում ներքին պատի փլուզումից հետո։ Տարհանումից հետո փորձագետները մեծ ճեղք են հայտնաբերել: «Ենթադրվում էր, որ շենքը կամրացվի»,- գրում է «Parisien»-ը։

Շենքի ամբողջական փլուզումից հետո մոտ 40 փրկարար, այդ թվում՝ կինոլոգներ, շտապել են դեպքի վայր: Վաղաժամ տարհանման շնորհիվ ոչ մի բնակիչ չի տուժել, սակայն շտապօգնության ծառայությունները շարունակում են աշխատել տեղում՝ համոզվելու, որ ոչ մի անցորդ չի հայտնվել փլատակների տակ:

Փրկարարները մոտակա տներից տարհանել են 26 մարդու, իսկ Թուլուզի քաղաքապետարանն աշխատում է նրանց համար ժամանակավոր կացարաններ գտնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am