Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ԱՄՆ-ը ցանկանում է 2025 թվականին միջուկային զենքի համար հատկացնել գրեթե 20 միլիարդ դոլար

ԱՄՆ-ը ցանկանում է 2025 թվականին միջուկային զենքի համար հատկացնել գրեթե 
20 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան վարչակազմն ակնկալում է 2025 թվականին ատոմային ռազմական համալիրին հատկացնել գրեթե 20 միլիարդ դոլար, իսկ ցածր հարստացված ուրան գնելու համար՝ 2,2 միլիարդ դոլար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին  է վկայում դաշնային բյուջեի նախագիծը՝ նախատեսված հաջորդ տարվա համար: Այն հրապարակել է Սպիտակ տունն ու ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի դիտարկմանը:

Ըստ այդմ՝ սպառազինությանը տրամադրվում է 19,8 մլրդ դոլար, ինչը 4,5 մլրդ դոլարով գերազանցում է 2021 թվականի հատկացումները։

Բյուջեն ներառում է նաև վարչակազմի 2,2 միլիարդ դոլարի 2024 թվականի լրացուցիչ հատկացումների հաստատումը ցածր հարստացված ուրանի և բարձրորակ ցածր հարստացված ուրանի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am