Միջազգային

Եվրահանձնաժողովը ռուսական ակտիվներին առնչվող առաջարկը կպատրաստի ԵՄ գագաթնաժողովից առաջ

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը ռուսական ակտիվներին առնչվող առաջարկը կպատրաստի ԵՄ գագաթնաժողովից առաջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը մտադիր է մարտի 21-22-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ նոր առաջարկ ներկայացնել՝ Ռուսաստանի Դաշնության սուվերեն ակտիվներից եկամուտներն Ուկրաինայի շահերից ելնելով օգտագործելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհրդի նիստից հետո։

«Մենք վճռական ենք հաստատակամորեն շարժվելու դեպի հաջորդ քայլը, որը թույլ կտա մեզ վերահղել այդ եկամուտները ԵՄ բյուջե՝ Ուկրաինայի շահերից ելնելով օգտագործելու համար: Մարտի 21-22-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նախօրեին մենք օրենսդրական առաջարկ ենք պատրաստում, որն այնուհետև կքննարկեն ԵՄ երկրները»,- հայտնել է Դոմբրովսկիսը։

ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահության ներկայացուցիչն իր հերթին ասել է, որ նման առաջարկ է ակնկալում այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում