Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ըստ Զախարովայի՝ Ֆրանսիան թույլ չի տալիս իրագործել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները

Ըստ Զախարովայի՝ Ֆրանսիան թույլ չի տալիս իրագործել եռակողմ ձևաչափով 
ձեռք բերված պայմանավորվածությունները

ՄՈՍԿՎԱ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Ֆրանսիան թույլ չի տալիս իրագործել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները: Միաժամանակ,  մեկնաբանելով Փարիզի և Երևանի համագործակցությունն ազգային անվտանգության ու պաշտպանության ոլորտում Զախարովան մարտի 13-ի ճեպազրույցում ասել է, որ դա  յուրաքանչյուր սուվերեն պետության իրավունքն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան, սակայն, տարակուսանք է հայտնել, որ Փարիզը չի կարող Հայաստանի համար հուսալի գործընկեր լինել, քանի որ աֆրիկյան մի շարք պետությունների հետ պաշտպանության ոլորտում ունենալով պայմանագրային պարտավորություններ՝ Ֆրանսիան անհրաժեշտ պահին դրանք չի կատարել:

Ֆրանսիայի համագործակցությունը Հայաստանի հետ, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, ոչ թե պայմանավորված է ՀՀ կամ նրա ժողովրդի շահերով, այլ Հարավային Կովկասում ունեցած աշխարհաքաղաքական ամբիցիաների բավարարմամբ ու հակառուսական դիրքավորումների տիրույթով:

«Ապահովելով իր ներկայությունը տարածաշրջանում՝ Ֆրանսիան զբաղվում է հետախուզական տեղեկությունների հավաքագրմամբ ու թույլ չի տալիս իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով: Եթե այդպես չլիներ, ապա Ֆրանսիան չէր խոչընդոտի 2021թ-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,- ասել է Զախարովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am