Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Իտալիայի ԱԳ նախարարը հայտարարել է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու դեպքում

Իտալիայի ԱԳ նախարարը հայտարարել է 3-րդ համաշխարհային պատերազմի 
վտանգի մասին՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն, քանի որ դա սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է RAI News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չպետք է հակամարտության մեջ մտնի Ուկրաինայում։ Հուսով եմ, որ ոչ մի կողմ չի գնա կռվելու։ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելիս երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ կա», - ընդգծել է իտալացի քաղաքական գործիչը ։

Տայանին նշել է, որ Արևմուտքն Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն, ինչպես նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերում: Սակայն, նրա կարծիքով, ռազմական գործողություններին անմիջական մասնակցությունը սխալ կլիներ։ 

«Եվ բոլոր իտալացիները, ինչպես և ողջախոհ մարդիկ, դա չեն ցանկանում», - հավելել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am