Միջազգային

Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական ​​պատվիրակությունը մասնակցում է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, որոնք նախատեսվում է վերսկսել երկուշաբթի օրը Դոհայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարտի 18-ին Reuters-ը հայտնել է, որ իսրայելական պատվիրակությունը՝ երկրի հետախուզության ղեկավարի գլխավորությամբ, պետք է մեկնի Կատար ու որ բանակցությունները կարող են տևել առնվազն երկու շաբաթ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում