Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Տասնմեկ բանկերի քարտապաններ մարտի 30-ից կարող են օգտվել հետվճարի ծրագրից

Տասնմեկ բանկերի քարտապաններ մարտի 30-ից կարող են օգտվել հետվճարի 
ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հետվճարի ծրագրից սկսած մարտի 30-ից կարող են օգտվել 11 բանկերի քարտապաններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այդ բանկերն են՝

«Ակբա բանկ» ԲԲԸ
«ԱյԴի բանկ» ՓԲԸ
«Արարատբանկ» ԲԲԸ
«Արդշինբանկ» ՓԲԸ
«Արցախ բանկ» ՓԲԸ
«Էվոկաբանկ» ՓԲԸ
«Ինեկոբանկ» ՓԲԸ
«Կոնվերս բանկ» ՓԲԸ
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
«Յունիբանկ» ԲԲԸ։

«Եթե նշված 11 բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։

Կարող եք դիմել առցանց՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension

Մինչև մարտի 29-ն առցանց դիմում ներկայացնելու դեպքում ապրիլ ամսվա կենսաթոշակը կամ նպաստը կվճարվի նոր ընտրված կազմակերպության (բանկի) միջոցով:

Բանկի փոփոխության դիմում կարող եք ներկայացնել նաև առձեռն՝ մոտենալով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների վճարում իրականացվում է 12 բանկերի կողմից, որոնց անվանացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://www.mlsa.am/banks»,- ասվում է հայտարարության մեջ։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]