Ինովացիա

Սաուդյան Արաբիան նախատեսում է 40 միլիարդ դոլար ներդնել արհեստական բանականության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան նախատեսում է 40 միլիարդ դոլար ներդնել արհեստական բանականության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սաուդյան Արաբիայի կառավարությունը ծրագրում է ստեղծել մոտ 40 միլիարդ դոլարի հիմնադրամ և այդ միջոցները ներդնել արհեստական բանականության ոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։

Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամի ներկայացուցիչները վերջին շաբաթներին քննարկել են ամերիկյան Andreessen Horowitz վենչուրային կապիտալի ընկերության և այլ ֆինանսիստների հետ հնարավոր գործընկերությունը, գրում է թերթը: Քննարկվել է Էր Ռիադում գրասենյակ հիմնելու հարցը։

Բացի Andreessen Horowitz-ից, այլ վենչուրային կապիտալի ընկերություններ ևս կարող են մասնակցություն ունենալ թագավորության արհեստական բանականության ֆինանսավորմանն ուղղված հիմնադրամում, որի մեկնարկը, հնարավոր է, տրվի 2024 թ․ երկրորդ կեսին։

Ըստ հրապարակման՝ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները հնարավոր գործընկերներին հայտնել են, որ երկիրը շահագրգռված է աջակցել արհեստական բանականության հետ կապված մի շարք տեխնոլոգիական ստարտափների, ներառյալ չիպեր արտադրողներին և տվյալների լայնամասշտաբ կենտրոններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում