Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ինդոնեզիայի պաշտպանության նախարարն ընտրվել է երկրի նախագահ

Ինդոնեզիայի պաշտպանության նախարարն ընտրվել է երկրի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինդոնեզիայի ընտրական հանձնաժողովն ավարտելով նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը՝ հայտարարել է, որ պետության նոր ղեկավար է ընտրվել պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով The Jakarta Post պարբերականին:

Սուբիանտոն ստացել է ձայների 58,6 տոկոսը, ինչը բավարար է առանց երկրորդ փուլի անցկացման ընտրությունների հաղթող ճանաչվելու համար։ Նրա մոտակա մրցակից Ջակարտայի նախկին նահանգապետի օգտին քվեարկել է ընտրողների 24,9 տոկոսը:

Ինդոնեզիայում համընդհանուր ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 14-ին։ Այդ երկրում ընտրությունների արդյունքների ամփոփման և հրապարակման համար սահմանված է մինչև 35-օրյա ժամկետ: Հատկանշական է, որ Սուբիանտոն դեռ քվեարկության օրն էր հայտարարել իր հաղթանակի մասին։

Ինդոնեզիայի սահմանադրության համաձայն՝ մեկ անձը նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել առավելագույնը երկու ժամկետով։ Սուբիանտոն իրեն դիրքավորել է որպես երկրի նախկին նախագահ Ջոկո Վիդոդոյի քաղաքականության շարունակող և փոխնախագահի հավանական թեկնածու է հայտարարել վերջինիս որդուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am