Տնտեսություն

Քննարկվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2023 թ․ տարեկան հաշվետվությունը

1 րոպեի ընթերցում

Քննարկվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2023 թ․ տարեկան հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Էկոնոմիկայի նախարարությունից, նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

Այնուհետև քննարկվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2023թ․ տարեկան հաշվետվությունը։

Օրակարգային թեմաների թվում էին նաև չափման միջոցների ստուգաչափման սակագների, ստուգաչափման պարբերականության, ստուգաչափման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում