Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել՝ ռուսական կողմից հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ukrinform-ը, այդ մասին «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել են Ուկրանիայի ռազմաօդային ուժերը։

«Այն շրջաններում, որտեղ հայտարարվել է օդային տագնապ, բալիստիկ զենքի կիրառման վտանգ կա։ Մի անտեսեք օդային հարձակման տագնապը»,- ասված է հայտարարության մեջ։

Ukrinform-ն ավելի վաղ նաև հայտնել էր, որ մարտի 24-ի գիշերը ռուսական կործանիչները թևավոր հրթիռներ են արձակել, Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ էր հայտարարվել։

Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանական ուժերը ոչնչացրել են  հակառակորդի 18 թևավոր հրթիռ և 25 ԱԹՍ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am