Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանազատման գործընթացի 
ակտիվացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում քննարկել են երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի իր գործընկերոջ հետո հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով։ Նա վստահություն հայտնեց, որ Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խորացման գործում։

Հունվարին Թբիլիսում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել էր Ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը։ Ըստ Փաշինյանի՝ այն հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

«Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։ Այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Եվ այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն երկու երկրների երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում կայունության և փոխշահավետ համագործակցության ապահովելու տեսանկյունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am