Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին

Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին և այլ երկրների մոտ 70 քաղաքացիների՝ տվյալ երկրում ստեղծված անվտանգային բարդ իրավիճակի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

«Պորտ-օ-Պրենսում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակազմը և Հաիթիում ճգնաժամային աջակցության կենտրոնի աշխատակիցները օգնել են Ֆրանսիայի բանակի ուղղաթիռներով տարհանել ավելի քան 170 ֆրանսիացիների և այլ եվրոպական երկրների մոտ 70 քաղաքացիների։ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավով նրանք կժամանեն Ֆորտ-դե-Ֆրանս»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Պորտ-օ-Պրենսում Ֆրանսիայի դեսպանատունը շարունակում է գործել, սակայն իր քաղաքացիներին հորդորում է Հայիթի չմեկնել։

Պորտ-օ-Պրենսի կենտրոնում և քաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրաձգությունը սկսվել է փետրվարի 29-ին վարչապետ Արիել Հենրիի բացակայության ժամանակ, ով այդ պահին գտնվում էր Քենիայում։ Ավազակային խմբերը կաթվածահար են արել կյանքը Պորտ-օ-Պրենսում՝ հայտարարելով, որ մտադիր են կանխել Անրիի վերադարձն ու հետագա ղեկավարումը:

Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ավելի ուշ, Գայանայի նախագահ Իրֆաան Ալին, Ջամայկայում բանակցություններից հետո հայտարարեց, որ Հենրին կլքի իր պաշտոնը, և  երկրում ժամանակավորապես իշխանությունը կտրվի անցումային նախագահական խորհրդին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am