Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Ուկրաինայի համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ

ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Ուկրաինայի համար պայթուցիկ 
նյութեր գնելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Թուրքիան սկսել են բանակցություններ վարել Ուկրաինայում արկերի արտադրության համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում տրոտիլի և նիտրոգուանիդինի թուրք արտադրողների հետ: Թուրքիայից գնված բաղադրիչները կօգնեն եռապատկել ՆԱՏՕ-ի զինանոցում առկա 155 միլիմետրանոց արկերի արտադրությունը։ ԱՄՆ-ի զինվորականներն այդ որոշումը կայացրել են ԵՄ երկրների կողմից Կիևին ռազմական օգնության ձգձգման պատճառով։

Պենտագոնը նաև 116 հազար արկ է գնել թուրքական Arca Defense ընկերությունից՝ 2024 թվականին առաքելու համար։ Ռազմական համագործակցության շուրջ քննարկումը նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսին ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am