Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 30-ին, ժամը 13։54-ին ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ն. Ղ., ծնված 1951 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Փ. Գ., ծնված 1967 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

ՃՏՊ Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին. կան տուժածներ (2).jpg (294 KB)

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]