Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԲԿՄԱ-ն խուսափեց պարտությունից «Վեստ Արմենիա»-ի դեմ խաղում

ԲԿՄԱ-ն խուսափեց պարտությունից «Վեստ Արմենիա»-ի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրը եզրափակվեց ԲԿՄԱ-«Վեստ Արմենիա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում ԲԿՄԱ-ն ոչ-ոքի (1:1) ավարտեց հանդիպումը «Վեստ Արմենիա»-ի հետ: Հանդիպման առաջին գնդակը` 18-րդ րոպեին «Վեստ Արմենիա»-ից խփեց Զախար Տարասենկոն: ԲԿՄԱ-ի պատասխան գոլը հեղինակեց փոխարինման դուրս եկած Վյաչեսլավ Աֆյանը:

26-րդ տուրում «Ալաշկերտ»-ը հաղթել էր «Արարատ»-ին (2:1), «Արարատ-Արմենիա»-ն` «Շիրակ»-ին (0:1), ոչ-ոքի էր գրանցվել «Ուրարտու»-«Վան» (1:1), «Նոա»-«Փյունիկ» (1:1) խաղերում:

Այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 56-ական միավոր ունեն «Փյունիկ»-ը և «Նոա»-ն: 52 միավորով երրորդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am