Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էմպոլի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել «Էմպոլի»-ի նկատմամբ երկու գնդակի առավելությամբ: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկն և Ալեքսիս Սանչեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը շարունակում է մնալ Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը: Թիմն ունի 79 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Միլան»-ը հավաքել է 65 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am