Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Բլինկենը կոչ է արել մշակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհային քարտեզ

Բլինկենը կոչ է արել մշակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության 
ճանապարհային քարտեզ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան, ի վերջո, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա համար այժմ պետք է մշակվի հստակ ճանապարհային քարտեզ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Միացյալ Նահանգների պետքարտուղարը այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Ինչպես դաշնակիցները հայտարարեցին Վիլնյուսի գագաթնաժողովում, Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, այժմ մեզ համար խնդիրը դրա հստակ և հասկանալի ճանապարհային քարտեզ մշակելն է, և ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովը մեծապես կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես մենք կարող ենք ստեղծել այդ ճանապարհային քարտեզը կամ, եթե ցանկանում եք, կամուրջը, որը թույլ կտա Ուկրաինային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ բանակցություններից հետո։

Բլինկենը չի նշել որևէ ժամկետ, որի շրջանակում հնարավոր է նման ճանապարհային քարտեզի ստեղծումը կամ Կիևի՝ դաշինքին անդամակցելու հեռանկարը։

ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Վիլնյուսում 2023 թվականի հուլիսին, հաջորդը՝ հոբելյանականը, պետք է անցկացվի հուլիսին Վաշինգտոնում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am