Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Բայդենն Իսրայելին մեղադրել է Գազայում հումանիտար աշխատողներին բավարար չափով չպաշտպանելու մեջ

Բայդենն Իսրայելին մեղադրել է Գազայում հումանիտար աշխատողներին 
բավարար չափով չպաշտպանելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «վրդովված և վշտացած» է Իսրայելի գնդակոծության հետևանքով Գազայի հատվածում 7 հումանիտար աշխատողների զոհվելու առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ Բայդենը նշել է, որ Իսրայելը բավարար քայլեր չի ձեռնարկում Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։

«Իսրայելի արածը բավարար չէ հումանիտար աշխատողներին պաշտպանելու համար, որոնք փորձում են խիստ անհրաժեշտ օգնությունը հասցնել խաղաղ բնակիչներին…. Իսրայելի արածը նաև բավարար չէ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ըստ Ջո Բայդենի՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության ընթացքում բազմաթիվ հումանիտար աշխատողներ են զոհվել, և հենց դա է գլխավոր պատճառներից մեկը, որ այդքան դժվար է օգնություն հասցնել Գազա։

«Իսրայելը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչու են հումանիտար աշխատողների ավտոմեքենաները ենթարկվել ավիահարվածների: Այս հետաքննությունը պետք է լինի արագ, այն պետք է պատասխանատվության ենթարկի մեղավորներին, և դրա արդյունքները պետք է հանրայնացվեն», - ասել է ԱՄՆ ղեկավարը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի անել հնարավոր ամեն բան՝ Գազայի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար։

«Եվ մենք համառորեն հետամուտ ենք լինում կրակի անհապաղ դադարեցմանը պատանդներին ազատելու գործարքի շրջանակներում: Իմ թիմը Կահիրեում հենց հիմա աշխատում է դրա վրա», - եզրափակել է Բայդենը:

Ապրիլի 1-ին Գազային հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» ոչ կառավարական կազմակերպության յոթ աշխատակից, որոնց շարքում են եղել Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և պաղեստինցիներ։

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ հումանիտար աշխատողների զոհվելու պատճառ դարձած հարվածը եղել է սխալմունք։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ հարվածը միտումնավոր չի եղել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]