Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Մոլդովայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Մոլդովայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» 
օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 49-ամյա Ալեքսեյ Ս.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նա 2013 թ. փետրվարի 27-ից Մոլդովայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]