Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Փհենյանը հայտարարել է նոր հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին

Փհենյանը հայտարարել է նոր հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանությունները հաղորդել են նոր տեսակի հիպերձայնային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։

Նշվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապրիլի 2-ին տեղում ղեկավարել է միջին և մեծ հեռահարության պինդ վառելիքով աշխատող Hwasong-16B բալիստիկ նոր հրթիռի առաջին փորձնական արձակումը:

Ըստ գործակալության՝ մարտագլխիկը հրթիռից անջատվելուց հետո թռել է նախանշված հետագծով՝ հասնելով 101,1 կմ առաջին առավելագույն բարձրության և 72,3 կմ երկրորդ առավելագույն բարձրության՝ ճշգրտորեն Ճապոնական ծովի ջրատարածք ընկնելով 1000 կմ հեռավորության վրա։

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «ներկայում թշնամուն զսպելու և վերահսկելու ունակ ճնշող ուժերի ուժեղացումը ամենահրատապ խնդիրն է»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]