Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդները հետևել են Խաչիկ գյուղի գյուղատնտեսական աշխատանքներին

ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդները հետևել են Խաչիկ գյուղի 
գյուղատնտեսական աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 03 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով՝ Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ գյուղատնտեսների  անվտանգության զգացողությունն ամրապնդելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  նշվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։

«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում»,-նշվում է գրառման մեջ՝ հավելելով, որ երկրի սահմանային շրջաններում հանդարտ իրավիճակ է տիրում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]