Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Պերուի նախագահին մեղադրել են 500 հազար դոլար գումարի զարդեր ունենալու մեջ

Պերուի նախագահին մեղադրել են 500 հազար դոլար գումարի զարդեր ունենալու 
մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի դատախազությունը երկրի նախագահ Դինա Բոլուարտեի դեմ ապօրինի հարստացման գործով հետաքննության է վարում, որի շրջանակներում պետության ղեկավարին մեղադրել է 500 հազար դոլար ընդհանուր գումարի թանկարժեք զարդեր ունենալու մեջ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազ Խուան Կառլոս Վիլիենան Պերուի Կոնգրեսի հանձնաժողովի առջև ունեցած ելույթի ժամանակ։

«Մեղադրանքում նաև ներառված է Cartier ապարանջանի առկայությունը, որի արժեքը, ըստ բաց աղբյուրների, կազմում է 56 հազար դոլար: Այդ նույն աղբյուրներից հետևում է, որ ոսկերչական զարդերի արժեքը, որոնք վերջին երկու տարվա ընթացքում նախագահը կրել է արարողությունների ժամանակ, գերազանցում է 500 հազար դոլարը», - նշել է գլխավոր դատախազը:

Վիլիենան հավելել է, որ դատախազությունն ուսումնասիրում է նաև Բոլուարտեի եկամուտների մասին հայտարարագիրն, ըստ որի՝ վերջին երկու տարվա ընթացքում նախագահը հարստացել է մոտ 116 հազար դոլարով։ Բացի այդ, հետաքննության շրջանակներում գերատեսչությունը մտադիր է պարզել պետության ղեկավարի բանկային հաշիվներում հայտնաբերված շուրջ 270 հազար դոլարի ծագման աղբյուրները։

Անցած շաբաթ իրավապահները խուզարկություններ են անցկացրել Պերուի նախագահ Բոլուարտեի տանը։ Հանրապետության դատախազությունը պետության ղեկավարին կասկածում է ապօրինի հարստացման մեջ: Մասնավորապես, նստավայրում հայտնաբերվել է մոտ 13 հազար դոլար արժողությամբ Rolex ժամացույց: Ներկայումս պարզվում են եկամտի աղբյուրները, որոնցով ձեռք են բերվել պերճանքի առարկաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]