Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբանները խստորեն դատապարտում են Իսրայելի ոստիկանության վարքագիծը

Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբանները խստորեն 
դատապարտում են Իսրայելի ոստիկանության վարքագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբանները խստորեն դատապարտում են Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով այն օգնում է իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզ»՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը (ստատուս քվոն) տեղում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից։

«Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և հայ համայնքի շահերը:

Մենք տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և հայ համայնքի իրավունքների ու օրինական շահերի կոպիտ խախտում, որն ունի գոյաբանական նշանակություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am