Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

ՄՕԿ-ն օլիմպիական կրկնակի չեմպիոն Սադուլաևին չի թույլատրել մասնակցել վարկանիշային մրցաշարի

ՄՕԿ-ն օլիմպիական կրկնակի չեմպիոն Սադուլաևին չի թույլատրել մասնակցել 
վարկանիշային մրցաշարի

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի Աբդուլռաշիդ Սադուլաևին թույլ չի տվել մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Բաքվում կայանալիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 5-7-ը:

Հայաստանը ևս չի մասնակցելու Բաքվի վարկանիշային մրցաշարին: Բացի այս կա ևս մեկ վարկանիշային մրցաշար, որը կկայանա Ստամբուլում:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am