Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հյուսիս-Հարավ մայրուղու առանձին հատվածներում աշխատանքների տեմպն ու որակը գոհացնող է․ ՏԿԵ նախարարը կատարել է հերթական շրջայցը

Հյուսիս-Հարավ մայրուղու առանձին հատվածներում աշխատանքների տեմպն ու 
որակը գոհացնող է․ ՏԿԵ նախարարը կատարել է հերթական շրջայցը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզում կատարած շրջայցի ընթացքում այցելեց Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներ, որտեղ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ 

Ինչպես հաղորդում է «Ամենպրես»-ը, անդարադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ Գնել Սանոսյանը նշեց, որ Աշտարակից Թալին հատվածների առթիվ նախկինում եղել են խնդիրներ ու բարդություններ, որոնց պատճառով աշխատանքները դադարեցվել էին, հարուցվել էին քրեական գործեր։ Կառավարությունը կաբինետային և իրավական մեծ վեճեր ունեցավ, մինչև խնդիրները կարգավորվեցին և հնարավոր դարձավ նոր մրցույթների հայտարարումը։ 

talin7.JPG (758 KB)

«Այդ փուլն անցնելուց հետո այժմ Ագարակը շրջանցող 8 կմ երկարությամբ հատվածում, ինչպես նաև 34 կմ երկարությամբ Աշտարակ-Թալին հատվածում իրականացվում են ակտիվ շինարարական աշխատանքներ, որոնց տեմպն ու որակը գոհացնող է։ Առաջին հատվածում ունենք ժամանակից մի փոքր շեղում, բայց դա ընթացքում կկարգավորվի, իսկ երկրորդ հատվածում աշխատանքներն իրականացվում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի։ Ունենք հատվածներ, որտեղ նույնիսկ ընդհանուր աշխատանքները որոշակի առաջանցիկ տեմպով են ընթանում։ Որախալի է, որ երկու հատվածներում էլ հիմնականում աշխատում են հայկական ընկերություններ և հայ մասնագետներ, թեև կան նաև այլ երկրներից ժամանած ենթակապալառուներ։ Վերջին տարիներին ՀՀ կառավարության ակտիվ աշխատանքը ճանապարհաշինության ոլորտում, ինչպես նաև մեծ ուշադրությունն ու զգալի ներդրումները նպաստել են նրան, որ հայաստանյան շինարարներն արդեն ի զորու են նման ծավալի ու որակի աշխատանք կատարել՝ կառուցելով միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհներ»,- ասաց Սանոսյանը։

talin4.JPG (757 KB)

ՏԿԵ նախարարի դիտարկմամբ՝ տվյալ ոլորտում գործող հայ մասնագետները հետագայում կկարողանան մեր տնտեսության մեջ իրենց փորձով ու գիտելիքներով մեծապես օգտակար լինել։ 

«Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ հատկապես Գյումրու ուղղությամբ կա բավականին մեծ ակտիվություն, որն ավելի կմեծանա, եթե այս ճանապարհը ի վերջո ավարտվի ու հանձնվի շահագործման։ Այժմ այն վիճակում ենք, որ այդ ավարտն արդեն տեսնում ենք, այսինքն՝ կա հստակ ժամանակացույց։ Նախորդ տարի շինարարների հետ գործադրվեցին բավականին մեծ ջանքեր, և բացվեց 11 կմ երկարությամբ բետոնե հատված, ինչը հեշտացրեց երթևեկությունը։ Նման պլամավորում ունենք նաև այս տարի և որոշ հատվածներում նախատեսում ենք երթևեկությունը գործող շրջանցիկ ճանապարհից տեղափոխել հիմնական հատված։ Ծրագիրը կավարտենք 2025 թվականին՝ ունենալով այլ որակի ու ավելի անվտանգ ճանապարհ»,- ասաց նախարարը։

talin6.JPG (691 KB)

Սանոսյանը հայտնեց, որ շինաշխատանքներում ընդգրկված են նաև տեխնիկական չափանիշները հսկող միջազգային մասնագետներ, որոնք նույնպես գոհ են ընթացիկ աշխատանքներից։ Խոսելով մայրուղու հարավային հատվածի մասին՝ նախարարը նշեց, որ 2023 թվականին մրցութային գործընթացն ավարտվեց և ի հայտ եկան շահող ընկերություններ, որոնք հանդես են գալիս որպես մեկ միասնական, ընդհանուր կազմակերպություն և պետք է իրականացնեն 32 կմ երկարությամբ Քաջարանից Ագարակ հատվածի շինարարությունը։

«Այժմ նախապատրաստական փուլում ենք՝ ուշադրություն դարձնելով շինարարական նյութերի ու տեխնիկայի հայթայթմանը, ինչպես նաև համապատասխան մարդուժի ներգրավմանը։ Հետագայում պլանավորում ենք շինարարության մեկնարկի արարողություն, որով արդեն բուն շինաշխատանքները կմտնեն ակտիվ փուլ։ Դրան զուգահեռ արդեն հայտարարել ենք Քաջարանի թունելի տեխնիկական հսկողության աշխատանքների մրցույթ։ Պլանավորում ենք նաև հայտարարել թունելի շինարարության մրցույթը։ Մեր նպատակն է արդեն այս տարի նշված հատվածում ունենալ ընկերություններ, որպեսզի 2025 թվականին մեկնարկեն բուն աշխատանքները։ Ինչ վերաբերում է Քաջարան-Սիսիան հատվածին, ապա այդտեղ ունենք որոշակի մասնագիտական տարաձայնություններ մեր գործընկերների հետ, սակայն այդ աշխատանքներն էլ ընթացքի մեջ են։ Առաջիկայում որոշակի արդյունքներ ունենալուց հետո այդ մասին նույնպես կհայտարարենք»,- եզրափակեց Սանոսյանը։

talin8.JPG (874 KB)

ՏԿԵ նախարարության շրջաբերականից տեղեկացանք, որ կոնկրետ Աշտարակ-Թալին հատվածում ընթացքի մեջ են կոմունիկացիաների տեղափոխման, հողային, փոխհատման կամուրջի հիմքերի բետոնացման և բետոնե ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները։ Ավարտվել են սևահողի շերտի հեռացման և հողային աշխատանքները։ Իրականացված է բետոնացման աշխատանքների 60 տոկոսը։ Ակտիվ շինաշխատանքներ են ընթանում Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում, բետոնացված են կամուրջի հիմքերը։ Ծրագրի վերջին 1,4 կմ հատվածում իրականացվում են ասֆալտապատման և հիմքի շերտի տեղադրման աշխատանքներ։

talin1.JPG (670 KB)

Շուրջ 23 կմ երկարությամբ Լանջիկ-Գյումրի հատվածում կատարվել է շինաշխատանքների 70 տոկոսը, որոնք նախատեսվում է ավարտել 2024 թվականի երրորդ եռամսյակում, իսկ 18,7 կմ երկարությամբ Թալին-Լանջիկ հատվածում կատարվել է աշխատանքների շուրջ 99 տոկոսը։ Հյուսիս-Հարավ մայրուղու Տրանշ 2 Աշտարակ-Թալին հատվածի շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ռեզիդենտ-ինժեներ Պիեռ Մյուրիսը հավաստիացրեց, որ շինաշխատանքները միանշանակ համապատասխանում են միջազգային բոլոր պահանջներին ու չափանիշներին։ 

Մանվել Մարգարյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am