Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԱԶԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 60 մլն եվրո վարկ Երևանի համայնքային խնդիրները լուծելու նպատակով

ԱԶԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 60 մլն եվրո վարկ Երևանի համայնքային խնդիրները 
լուծելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը նպատակ ունի լուծելու Երևանի համայնքային խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով համապատասխան վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Այն ունի միջանկյալ և վերջնական արդյունքներ. մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60 միլիոն եվրո»,- ասաց Տերտերյանը։

Հանձնաժողովի նիստում ներկայացվեց Երեւանում նոր ճանապարհների, Հրազդան գետի վրա նոր կամուրջի կառուցվելիք նախագծերը, որոնց նպատակը Երեւանի բեռնաթափումն է:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատգամավորներին մտահոգող` քաղաքի ծանրաբեռնվածության թեթեւացմանը վերաբերող հարցին, նշեց, որ ներկայում քաղաքի բեռնաթափման, ճանապարհների ընդլայնման, ճանապարհաշինության մի քանի ծրագրեր են իրականացվում: 

Ըստ նրա` ուսումնասիրության գործնական փուլում է Թբիլիսյան, Եղվարդի խճուղիների նախագիծը: Արդեն պատրաստ է Աջափնյակ մետրոկայարանի կառուցման նախագիծը եւ անցնում է պարզ փորձաքննություն: Քննարկվում են Ուլնեցի, Ռուբինյանց, Զվարթնոց օդանավակայանը շրջանցող ճանապարհների կառուցման հարցերը: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am